Բերման է ենթարկվել խաղաղ անհնազանդության ակցիայի 142 մասնակից

25 Սեպտեմբերի 2023, 10:32

Քաղաքականություն

Ժամը 10:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել ակցիայի 142 մասնակից: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Փակ են մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել՝ բիրտ ուժի գործադրմամբ։