Բերք ունեն, վառելիք չունեն, որ տանեն, վաճառեն. իրավիճակը` Մարտակերտում

25 Հուլիսի 2023, 16:00

Բոլոր

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում արդեն անգամ հացի խնդիր կա: Ընդ որում, ի տարբերություն դեպքերի մեծ մասի, երբ պաշար ընդհանրապես չկա` հացի պարագայում խնդիրը ոչ թե պաշարի պակասն է, այլ վառելիքի: Հովհարային անջատումների հետևանքով հացը թխելն է դժվարացել, վառելիքի պակասի պատճառով՝ հացը խանութներ հասցնելը: Սա դեռ բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է։

Քաղաքի խանութներում արկղերը դատարկվում են, եղած տեսականին էլ քիչ։ Վառելիք  չլինելու պատճառով հարևան գյուղերից չեն կարողանում շրջկենտրոն բանջարեղեն հասցնել։ 

«Մրգեր, բանջարեղեն կան դաշտերում։ Ասում են՝ բերք ունենք, վառելիք չունենք, որ բերենք», Արցախի Հանրային Հեռուստատեսության հետ զրույցում ասել են մարտակերտցիները։ 

Իրավիճակը բարդանում է օր-օրի։