Բերքահավաք՝ Արցախում

01 Հուլիսի 2023, 09:02

Տնտեսություն և Բիզնես

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի խոսքով, ընթացքում են բանջարաբոստանային մշակաբույսերից լոլիկի, վարունգի, պղպեղի, սմբուկի, ինչպես նաև կարտոֆիլի ու ձմերուկի հավաքը, իսկ հացահատկայիններից՝ միայն գարու բերքահավաքը:

«Բարենպաստ եղանակային պայմանների պարագայում շուտով կմեկնարկի նաև հնդկաձավարի բերքահավաքը»,- «Artsakhtert»-ի հետ զրույցում նշել է Վիլեն Ավետիսյանը:

Արցախի պաշտոնյան արձանագրում է, որ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական շրջափակումը՝ կառավարությանը հաջողվել էր որոշակի քանակությամբ վառելիք պահեստավորել, որն այժմ խնայողաբար օգտագործվում է գյուղատնտեսական աշխատանքների՝ հնձի, բերքի տեղափոխման համար:21:27

Հիմա եթերում