«Բևառախույզի անձնագիր»՝ «Կրեմատորի» խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանին

29 Օգոստոսի 2024, 14:20

Մշակույթ

Ռուսաստանի Նիկել քաղաքատիպ ավանում տեղի է ունեցել «Gastro Industry Fest» փառատոնը, որտեղ ելույթ է ունեցել նաև «Կրեմատորի» խումբը։ Այս մասին գրում է murmansk.kp.ru-ն։

Միջոցառման շրջանակներում «Կրեմատորի» և «Սուրգանովան և նվագախումբը» խմբերի առաջնորդներին՝ վոկալիստներ Արմեն Գրիգորյանին և Սվետլանա Սուրգանովային հանձնել են «Բևառախույզի անձնագիր»։

«Բևառախույզի անձնագիրը» հաստատում է Արկտիկական շրջանի հատումը և հանդիսանում է արկտիկական զբոսաշրջիկի անհատական ատրիբուտը: Դրա մեջ կարելի է կնիքներ դնել Մուրմանսկի շրջանի տեսարժան վայրեր այցելելուց հետո։

Հիմա եթերում