Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է Քեսաբ, հանդիպել քեսաբահայության հետ

23 Դեկտեմբերի 2024, 17:18

Քաղաքականություն

Դեկտեմբերի 22-ին Բերիոյ Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարյանը ժամանել է Քեսաբ:

Սրբազան հայրը հանդիպում է ունեցել հոգևոր տեսուչի ու թաղական խորհրդի հետ, նրանց հետ քննարկել ներկա իրավիճակին առնչվող հարցեր:

Այնուհետև Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ:

Սրբազան հայրը փոխանցել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնությունները և հայտնել, որ Վեհափառ Հայրապետը, նյութական օժանդակություն տրամադրելով, իր զորակցությունն է հայտնում քեսաբահայությանը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Սրբազան Հայրը հուսադրել է ժողովրդին՝ ասելով, որ Բերիոյ Հայոց Թեմի ազգային իշխանությունը իր բոլոր ուժերով ու կարողություններով միշտ ժողովրդի կողքին է ու պիտի մնա: