Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» ջախջախիչ հաղթանակը

13 Ապրիլի 2024, 17:40

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 28-րդ տուրում:

«Պոգոնն» ընդունել էր «Ռուխ Խոժուվին» և առավելության հասել 5-0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: