Բիչախչյանը բացել է գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում

18 Օգոստոսի 2024, 17:10

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բացել է գոլերի հաշիվը 2024/25 մրցաշրջանում։

25-ամյա խաղացողը Լեհաստանի առաջնության 5-րդ տուրի «Լոձի» դեմ խաղի առաջին խաղակեսի 21-րդ րոպեին գլխի կատարած դիպուկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը` առաջ մղելով տանտերերին։