Բիչախչյանը Կոնֆերենցիաների լիգայում գոլ է խփել «Լինքոլն»-ի դեմ
21 Դեկտեմբերի 2025, 15:05
Վարշավայի «Լեգիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում 4:1 հաշվով հաղթել է Ջիբրալթարի «Լինքոլն» թիմին։ Լեհական ակումբը վաստակել է 6 միավոր, սակայն չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։
«Լեգիա»-ի կազմում այս հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը խփել է իր թիմի չորրորդ գոլը։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին և SofaScore կայքի կողմից արժանացել է 8,0 գնահատականի։
Նույն խաղում «Լեգիա»-ի կազմում աչքի են ընկել նաև Միլետա Ռայովիչը, Բարտոժ Կապուստկան և Անտոնիո Չոլակը։