Բիրոբիջանում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան ֆուտբոլի համառուսաստանյան մրցաշարի ընտրական փուլը

13 Դեկտեմբերի 2024, 15:44

Սպորտ

Բիրոբիջանում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան համառուսաստանյան մրցաշարի ընտրական փուլը՝ 10-ամյա ֆուտբոլիստների միջև:

Մրցաշարին մասնակցել են 10 թիմեր Խաբարովսկից, Բլագովեշչենսկից, Կրասնոկամենսկից (Անդրբայկալյան երկրամաս), Լենինսկի գյուղից և Բիրոբիջանից: Տարածաշրջանային փուլի հաղթող է դարձել Խաբարովսկի «Դրիմ» թիմը: Վերջինս իրավունք է ստացել հանդես գալ ուժեղագույն ֆուտբոլային դպրոցների մասնակցությամբ ամփոփիչ մրցաշարում։

«Սիմոնյանի գավաթ» -ի եզրափակիչը կկայանա փետրվարի 17-21-ը Մոսկվայում: