Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

12 Հոկտեմբերի 2023, 18:49

Քաղաքականություն

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։

Նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։