Բիզնեսի տեսանկյունից «Տաշիր»-ն ուժեղ է․ դա է իշխանության կողմից հարվածների պատճառը․ Ալեն Ղևոնդյան

05 Սեպտեմբերի 2025, 23:35

Տնտեսություն և Բիզնես

Փաստ է, որ ընդդիմության և իշխանության նկատմամբ վերաբերմունքը բացասական է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Հասարակությունը, երբ տեսնում է, որ նրանք վաղվա օրվա նկատմամբ քաոտիկ պատկերացում ունեն, ասում է, որ ավելի լավ է՝ ուժեղ կերպար լինի, բայց ոչ շատ պոպուլյար։ Եւ նոր ձևավորվող թիմում մի հետաքրքիր հանգամանք կա՝ Սամվել Կարապետյանի ֆիգուրը»,- ասել է Ղևոնդյանը։

Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը բարեգործ է և չի կարող ընկալվել որպես քաղաքական անհատ։

Փաստացի, Սամվել Կարապետյանը, քաղաքագետի խոսքով, ստանձնել է պետության ֆունկցիան։ «Երկար տարիներ մեդիաների հետ նրանց աշխատանքը փակ է եղել։ Վերջերս հայտարարվեց, որ «Տաշիր»-ը երեխաներին պայուսակներ է բաժանում։ Իշխանության կողմից այդ առնչությամբ սարկազմը դեֆորմացնում է առկա իրողությունների ընկալումը։ Բայց գյուղացին դրա կարիքը ունի, իսկ Սամվել Կարապետյանը նոր չի սկսել բարեգործությունը»,- ասել է նա։

Բիզնեսի տեսանկյունից, ինչպես նշել է քաղաքագետը, «Տաշիր»-ն ուժեղ է։ «Այն բիզնես է, աջակցություն և սոցիալական կենտրոն։ Այս առումով նրանք ուժեղ են, և հենց սա է գործող իշխանության կողմից հարվածների պատճառը»,- հավելել է Ղևոնդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։