Բժիշկ Դավիթ Շահինյանը փրկել է մեդալիոն կուլ տված 6 ամսական երեխայի կյանքը
18 Սեպտեմբերի 2024, 00:02
Նովոռոսիյսկ քաղաքի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Դավիթ Շահինյանը փրկել է 6 ամսական երեխայի կյանքը, որը պատահաբար կուլ է տվել մեդալիոնը:
Էնդոսկոպիկ բաժանմունքի վարիչ Դավիթ Շահինյանը նշել է, որ վիրահատությունը բարդ է եղել: Անհրաժեշտ էր ճիշտ հաշվարկել անզգայացման համար դեղամիջոցի քանակը, օգտագործել շատ բարակ մանկական գաստրոսկոպ՝ երեխայի օրգանները չվնասելու համար։
Վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: