Արցախից բռնի տեղահանված 12,167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում

11 Հոկտեմբերի 2023, 17:03

Քաղաքականություն

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 12,167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

ԼՂ-ից տեղահանված 234 անձ շարունակում է բուժումը բժշկական տարբեր կենտրոններում։ 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 7 երեխա էլ շարունակում է բուժումը։

«Մի շարք բուժառուներ արդեն իսկ տեղափոխվել են այլ երկրներ՝ առողջության հետագա վիճակը վերահսկելու նպատակով։ Նրանք տեղափոխվել են Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ»,- մանրամասնել է նա։

Հիմա եթերում