Բլինքենը 24 ժամվա ընթացքում կներգրավվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ ընթացող դիվանագիտական պրոցեսին․ Reuters

19 Սեպտեմբերի 2023, 22:26

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ը դիվանագիտական աշխատանք է սկսել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայտարարված «հակաահաբեկչական գործողությունից» հետո։ Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները՝ ընդգծելով իրավիճակի վտանգավոր լինելը։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա 24 ժամվա ընթացքում կներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ ընթացող դիվանագիտական պրոցեսին։

Հիմա եթերում