Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կարևորությունը

13 Նոյեմբերի 2024, 10:32

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, փոխանցում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին ևս տեղեկացրել է հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Բլիքենն ու Ֆիդանն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Հիմա եթերում