Բլինքենը սպասում է Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին. Ջեյմս Օ՛Բրայեն

07 Դեկտեմբերի 2023, 11:35

Քաղաքականություն

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը X-ի միկրոբլոգում անդրադարձել է Բաքու կատարած այցին։

«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայենը։