Բլոգեր Ռուստամ Նաբիևը նվաճել է Արարատի գագաթը
20 Օգոստոսի 2024, 22:30
Բաշկիրցի հայտնի բլոգեր Ռուստամ Նաբիևը նվաճել է ութերորդ գագաթը։ Այս անգամ նա բարձրացել է 5137 մետր բարձրությամբ Արարատ լեռը։ Ինչպես խոստովանել է Նաբիևը սոցիալական ցանցերում, վերելքը հեշտ չի եղել: Բայց նա չի հանձնվել, քանի որ վստահ էր իր ուժերի ու հնարավորությունների վրա։
«Ութերորդ, բայց ոչ պակաս կարևոր գագաթն իմ կյանքում Արարատն է։ Մի վայր, որտեղ մարդիկ պարզապես գոյություն ունեն: Մի վայր, որտեղ տիրում է հարգանքը։ Իմ թիկունքում պետք է տեսանելի լիներ Երևան քաղաքը՝ Հայաստանը։ Բայց եղանակն իր ճշգրտումները կատարեց՝ քամիները գերազանցում էին 60 կմ/ժ-ը»,- գրել է բլոգերը։
Ռուստամ Նաբիևը նախկին դեսանտային է, ով ողջ է մնացել Օմսկում զորանոցի փլուզումից, երկու շաբաթ կոմայի մեջ է եղել, նրա երկու ոտքն անդամահատել են: Վերականգնումից հետո նա զբաղվել է պարալիմպիկ սպորտով և բլոգ բացել Instagram-ում։ Այժմ Ռուստամ Նաբիևն աշխարհում առաջին և միակ հատուկ կարիքներ ունեցող մարդն է, որ բարձրացել է երեք հազար մետրանոց Էլբրուս և ութ հազար մետրանոց Մանասլու: Մեծ կամքի տեր մարդը նվաճեց նաև Արարատը։