Բոբ Մենենդեսն անդրադարձել է Արցախում ադրբեջանական ագրեսիային
29 Հունիսի 2023, 17:35
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Արցախում ադրբեջանական ագրեսիային:
«Խոր վշտով տեղեկացա Լեռնային Ղարաբաղում սպանված չորս հայի մասին։ Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին: ԱՄՆ-ն հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցում», — նշել է սենատորը։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինծառայող։