Բոբրույսկ քաղաքի «Մասիս» հայ համայնքը նշել է իր 25-ամյակը

23 Հոկտեմբերի 2024, 13:54

Հայեր

Բելառուսի Բոբրույսկ քաղաքի Մոգիլյովի շրջանային դրամայի և կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված «Մասիս» հայ համայնքի հոբելյանին։

Բոբրույսկում բնակվում է ավելի քան 200 հազար մարդ, և քաղաքի բազմազգ ներկապնակում նկատելի դեր է խաղում հայկական համայնքը: Գործունեության տարիներին այն ակտիվ մասնակցություն է ունեցել շրջանի հասարակական կյանքին՝ դառնալով դրա մի մասը։

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել «Էրեբունի» համույթի տաղանդավոր հայ երաժիշտներն ու պարողները: Հանդիսատեսը վայելել է դուդուկի, քանոնի, ջութակի հնչյունները։ Միջոցառման ժամանակ հնչել են նաև երգեր և բանաստեղծություններ Բելառուսի և Հայաստանի մասին:

Հիմա եթերում