Բոկա (Բորիս Դավիդյան). կովկասյան շանսոնի լեգենդը

28 Ապրիլի 2024, 18:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Խորհրդահայ երգիչ, հեղինակ-կատարող Բորիս Արկադևիչը ծնվել է հայկական ընտանիքում։ Հայրը՝ Արկադի Վարդանովիչը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, աշխատել է գործարանում որպես վարպետ։ Մայրը՝ Մարգարիտա Արտեմովնան, կենսաբան էր։ Բոկան վաղ տարիքում կորցրել է մորը։

Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, հաճախել երաժշտական դպրոց, սակայն ավարտել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտը։

Իր առաջին ալբոմը թողարկել է 1972 թվականին։ Արդեն խորհրդային տարիներին ունեցել է երկրպագուների մեծ բանակ։ Բոկան ինքն է գրել իր երգերը, կատարել է նաև Վլադիմիր Վիսոցկու և Արկադի Սեվերնիի ստեղծագործությունները։

Բոկան երգեր էր երգում առանձնահատուկ կերպով՝ իրեն բնորոշ արևելյան կոլորիտով։ Շատերը Դավիդյանին նույնիսկ «շանսոնի դասական» են անվանում։

1988 թվականին նա ԱՄՆ-ում ձայնագրել է իր հանրաճանաչ «Доля воровская» ալբոմը։ Այս կոմպոզիցիան պահպանել է իր արդիականությունը մինչ օրս։

90-ականների սկզբին Բոկան ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։ Թողարկել է մի շարք երաժշտական ալբոմներ։
Հարկ է նշել, որ Բոկան շատերի սիրելին էր, համերգային ելույթներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։
Բոկան մահացել է 2020 թվականի հուլիսի 21-ին։