Բոլոր ձերբակալությունները Վեհափառի վրա ճնշում գործադրելու նպատակ ունեն․ Վիգեն Հակոբյան

17 Փետրվարի 2026, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իր հակառակորդների հետ աշխատելու որոշակի ալգորիթմ ունի։ Նա նպատակ չունի անպայման կալանավորել, ձերբակալել, ավելի շուտ նա փորձում է սպառնալիքի միջոցով հասնել որոշակի համաձայնության։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված երկրից դուրս գալու արգելքին։

«Բոլոր ձերբակալությունները, կալանավորումները, «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցած գործողությունները կապված են անձամբ Վեհափառի հետ։ Դրանք Վեհափառի վրա ճնշում գործադրելու նպատակ ունեն, որպեսզի Վեհափառն ինքնակամ հրաժարական տա»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Վեհափառին ձերբակալելը կամ, առավել ևս, կալանավորելը նրան ոչինչ չի տալու։

«Ուժային բալանսը, ընդհանուր առմամբ, հավասար է, այդ իսկ պատճառով մենք որևէ լուրջ զարգացումներ չենք տեսնում։ Այո՛, Նիկոլ Փաշինյանին հաջողվում է ինչ-որ արարողակարգ տապալել, զուգահեռ այլ արարողակարգեր իրականացնել, որոնք ինքը պատարագ է կոչում։ Բայց Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր պրոբլեմն այս ամեն ինչում այն է, որ քարոզչական առումով ինքը չի կարողանում հաղթանակ ունենալ»,- եզրափակել է քաղտեխնոլոգը։