Բոլոր հիմքերը կան ենթադրելու՝ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի. «Տաշիր»-ը` ՀԷՑ-ում խուզարկությունների մասին

08 Հուլիսի 2025, 22:13

Քաղաքականություն

«Տաշիր»-ը մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։

«Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»,- ասվում է հայտարարությունում: