Բոլոր փորձանքները Փաշինյանից են. գեներալ Լեոնիդ Ռեշետնիկով

07 Սեպտեմբերի 2023, 00:10

Քաղաքականություն

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում լարվածության նոր փուլը։

Գեներալ Ռեշետնիկովի խոսքով՝ բոլոր փորձանքները Փաշինյանից են. «Այս ամենը Փաշինյանի ու նրա քաղաքականության պատճառով է, որովհետև նա իշխանության եկավ միայն մեկ նպատակով, և նրան այս հարցում օգնեցին Արևմուտքը և Սորոսի հիմնադրամը, և Արևմուտքը նրան իշխանության բերեց միայն մեկ նպատակով՝ Հայաստանին հեռացնել Ռուսաստանի հետ համագործակցությունից, Ռուսաստանի հետ դաշինքից եւ տանել բոլորովին այլ ճանապարհով: Նա դա անում է հետևողականորեն, ինչ-որ տեղ նահանջում է, ինչ-որ տեղ առաջ է գնում, բայց ընդհանուր միտումը սա է, և նա անում է դա։ Բոլոր դժբախտությունները Փաշինյանից են», — նշել է փորձագետը։

Մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները՝ փորձագետն ասել է, որ սա Փաշինյանի քաղաքականությանը բնորոշ քայլ է։

«Փաշինյանը կատարում է այն հանձնարարականներն ու խնդիրները, որ իր առջեւ դրել է Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, այն է՝ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, այդ թվում՝ սադրիչ վարժանքների միջոցով: Փաշինյանն արդեն վա բանկ է գնում, կարծում է՝ ժամանակը եկել է», — եզրափակել է գեներալ Լեոնիդ Ռեշետնիկովը։