Բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն. Ալեքսանյան
17 Դեկտեմբերի 2025, 12:12
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ, առավոտյան ժամերին հարաբերական անդորրից հետո` ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում»,-տեսանյութին կից է Ալեքսանյանը։
Նրա գնահատմամբ՝ Պապոյանն էմոցիոնալ, հոգեպես առումով պատրաստ չէ նախարար աշխատել։
«Դու պրոֆեսիոնալ, առողջ աշխատանքային քննադատությանը պատրաստ չես, տանում ես ինչ-որ անձնական դաշտ, մարդիկ հաց են կերել։ Հա, հաց են կերել, աչքները կուշտ է »,- նշել է Ալեքսանյանն՝ ընդգծելով, որ բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն։