Բոլորն իրենք են ընտրում իրենց առաջնահերթությունները. Դմիտրի Ստեֆանովիչը՝ Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության մասին
24 Հոկտեմբերի 2023, 15:25
Ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի գիտաշխատող Դմիտրի Ստեֆանովիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը:
«ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի տարածքում զենքի և ռազմական տեխնիկայի արտասահմանյան արտադրողները, ընդհանուր առմամբ, նորեկներ չեն։ Այսինքն՝ անընդհատ ինչ-որ նոր բան է հայտնվում։ Եվ, հասկանալի է, հիմա բավական սուր քաղաքական իրավիճակ է։ Բայց, ընդհանուր առմամբ, այո, սա այն իրավիճակն է, որը պետք է ադապտացնել, որը պետք է հաշվի առնել, այդ թվում՝ նաև ռուսական արդյունաբերական համալիրի կողմից։
Այսինքն՝ ինչ տարբերակով զենք առաջարկել, որպեսզի այն ոչ միայն գնով և պայմաններով շահեկան լինի, այլև կարողանա արդյունավետորեն ինտեգրվել այն բազմավեկտորության պայմաններում, որը մեր դաշնակիցներից շատերն իրենց համար ընտրում են։
Բնականաբար, ինչ-որ բացասական էմոցիաներ միանգամայն հնարավոր են, բայց ինձ թվում է՝ այստեղ պետք է գլուխը սառը պահել եւ, ընդհանուր առմամբ, բոլորը ազատ մարդիկ են, և իրենք են ընտրում իրենց առաջնահերթությունները», — հայտարարել է Ստեֆանովիչը։
Alpha News-ի զրուցակիցը նշել է, որ չի կասկածում, թե պաշտոնական Փարիզը կհաղթահարի բոլոր այն պայմանագրերը, որոնց մասնակցում է, եւ հայկական նոր պայմանագիրը ֆրանսիական պաշտպանական գերատեսչության համար անհնարին չի դառնա՝ նույնիսկ Ուկրաինային զենք մատակարարելու և Մերձավոր Արևելքում հնարավոր խոշոր ռազմական հակամարտության ֆոնին։
«Ֆրանսիան, օրինակ, նաև Հնդկաստանի հետ բավականին զարգացած համագործակցություն ունի, ընդ որում, միևնույն ժամանակ, երբ Հնդկաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ նրանք փորձում են իրենց պաշտպանությունը ծանրաբեռնել պայմանագրերով։ Կարծում եմ, սկզբունքորեն, այնտեղ դժվար թե լինեն ինչ-որ հսկայական պատվերներ, որոնք կհանգեցնեն մատակարարումների խափանմանը», — եզրափակել է Ստեֆանովիչը։