Բոլորը բոյկոտում են, որ Երևանում տրանսպորտը 150 դրամ է, մեզ ստիպում են՝ 700 դրամ վճարենք. Քասախի բնակիչ

10 Ապրիլի 2025, 10:38

Քաղաքականություն

Քասախ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են Երևան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանին:

«Ամբողջ Հայաստանը բոյկոտում է, որ Երևանում տրանսպորտը 150 դրամ է, այսօր մեզ ստիպում են, որ մենք 700 դրամ վճարենք: 30-40 տարի է՝ մենք դեպի քաղաք գիծ ունենք, հիմա որոշել են հանել: Պահանջում ենք, որ մնա նույն գումարը, նույն գինը, ուրիշ ոչինչ»,-լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչների հետ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն կհասնի ոչ թե գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ Քասախ համայնքի համար թիվ 59 երթուղին հանվում է: