Բոլշիե Սալի գյուղում անցկացվել Է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Ռուբեն Բուգայանի հիշատակին

23 Հոկտեմբերի 2024, 00:30

Սպորտ

Ռոստովի մարզի Բոլշիե Սալի գյուղում տեղի է ունեցել Մյասնիկովի շրջանի հունա-հռոմեական ըմբշամարտի 19-րդ բաց առաջնությունը՝ նվիրված Ռուբեն Եղիշեի Բուգայանի հիշատակին:

Ռուբեն Բուգայանը խորհրդային մարզիկ և մարզիչ է, ՌՍՖՍՀ դասական և ազատ ոճի ըմբշամարտի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ և ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ:

Բոլշիե Սալի գյուղում բացվել է Ռուբեն Բուգայանի անվան մանկական մարզադպրոց: Ամեն տարի այս դպրոցում անցկացվում է հունահռոմեական ըմբշամարտի շրջանային մրցաշար՝ նվիրված անվանի մարզիկի հիշատակին: