Բորելի մեղադրանքները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Ադրբեջանի ԱԳՆ
14 Նոյեմբերի 2023, 16:00
Բորելի մեղադրանքները «սպառնում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում` ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին:
«2023 թվականի նոյեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Բրյուսելում Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր խեղաթյուրում են իրողությունները։
Հայաստանին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան գործելու խրախուսման հարցում որևէ քայլ չձեռնարկած ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։