Բորիս Մուրազին ԵՄ դեսպանին է փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը

04 Հուլիսի 2024, 20:24

Քաղաքականություն

Լրագրող Բորիս Մուրազին ԵՄ դեսպանին է փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։

«Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»- նշում է նա։