Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի «Ցուցակում չկա» ֆիլմի հասույթը գերազանցել է 500 մլն ռուբլին
15 Մայիսի 2025, 19:45
Վարձույթում հայտնվելուց 12 օր անց «Ցուցակում չկա» ռազմական դրամայի հասույթը գերազանցել է 500 միլիոն ռուբլին: Այժմ ժապավենը առաջատար է հայրենական չարթերում՝ առաջ անցնելով «Կրակեն» մարտաֆիլմից և «Արյան խումբ» դրամայից։
«Ցուցակում չկա» ֆիլմը պատմում է երիտասարդ լեյտենանտ Կոլյա Պլուժնիկովի մասին, ով գալիս է Բրեստ ծառայելու։ Նրան չեն հասցնում ընդգրկել զինծառայողների անձնակազմում, իսկ առավոտյան ժամը չորսին հրետանային պայթյուններ են հնչում՝ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Առանց Բրեստի ամրոցի զինծառայողների անձնակազմի մեջ ընդգրկվելու՝ նա ընդունում է իր կյանքի առաջին մարտը, որը տևում է 10 ամիս:
