Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի ֆիլմը հանգստյան օրերին կարող է վաստակել 400 միլիոն ռուբլի
07 Ապրիլի 2025, 09:20

Պրոդյուսերներ Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի «Батя 2. Дед» ֆիլմը ճանաչվել է անցած հինգշաբթի օրվա լավագույն թողարկումը։ Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» տելեգրամյան ալիքը:
Ֆիլմը վաստակել է 68,3 մլն ռուբլի։ Հանգստյան օրերի արդյունքում ֆիլմը կարող է հավակնել 400 միլիոնի։
Ֆիլմի ռեժիսորը Իլյա Ուչիտելն է: Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովը, Եվգենի Ցիգանովը, Ստաս Ստարովոյտովը, Նադեժդա Միխալկովան և այլք։