Բորիս Խանչալյանը՝ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ

16 Հունվարի 2025, 20:45

Հայեր

Մեդիամենեջեր Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն։

«Մենք նախատեսում ենք կենտրոնանալ հեռանկարային կոմերցիոն գրավիչ նախագծերի վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Գլոբալ խնդիրը մնում է նույնը՝ ապահովել «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կայուն աճն ու շահութաբերությունը»,-իր նշանակումը մեկնաբանել է մեդիամենեջերը։

Խանչալյանը 38 տարեկան է, մինչ նշանակումը նա «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի խորհրդականն էր: Մինչ այդ աշխատել է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտում, եղել է ՌԴ Հանրային պալատի անդամ։ Նա եղել է մի շարք սերիալների համապրոդյուսեր, որոնք թողարկվել են Premier և Rutube առցանց հարթակներում։

Հիմա եթերում