Բուենոս Այրեսի խորհրդարանն ԼՂ-ի դեմ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել

07 Դեկտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից:

«Դատապարտում և մեծ մտահոգություն ենք հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստղծված անմարդկային պայմանների առնչությամբ, որոնք պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ ենք անում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը»,- նշված է հայտարարությունում: