Բուենոս Այրեսում բացվել է հայկական «Թումո» խոշորագույն միջազգային կենտրոնը
09 Հուլիսի 2025, 00:10
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բացվել է Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Այն կարող է ընդունել շաբաթական մինչև 6000 դեռահասի՝ դառնալով աշխարհի ամենամեծ «Թումո» կենտրոնը:
Ծրագիրն իրականացվել է Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարարության հետ համագործակցությամբ: Կենտրոնը գտնվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ դիզայն-կենտրոնում՝ Centro Metropolitano de Diseño (CMD): 2026 թվականին Բուենոս Այրեսի հյուսիսային և հարավային հատվածներում կբացվեն ևս երկու խոշոր «Թումո» կենտրոններ։ Դա մայրաքաղաքի երիտասարդներին հնարավորություն կտա ուսումնասիրել տեխնոլոգիաներն ու դիզայնն՝ անկախ սոցիալական դիրքից։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին, կրթության նախարար Մերսեդես Միգելը և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
