Բուենոս Այրեսում կայացել է հայկական և արգենտինյան պարերի փառատոնի ամփոփիչ համերգը

10 Օգոստոսի 2023, 00:05

Մշակույթ

Օգոստոսի 5-ին Բուենոս Այրեսի «Բելգրանո աուդիտորիում» սրահում տեղի է ունեցել հայկական և արգենտինյան պարերի «Կիրք և ավանդույթներ» անվամբ փառատոնի ամփոփիչ համերգը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելես քաղաքի «Զվարթնոց» պարային համույթը՝ Վարդան և Արմինե Աղաջանյանների գլխավորությամբ, ինչպես նաև ՀԲԸՄ-ի Կորդոբայի «Արարատ» ժողովրդական պարի համույթը, Դասական և ժամանակակից պարերի ինստիտուցիոնալ բալետը, ղեկավար՝ Վիվիանա Կորտեզե, Արգենտինյան ֆոլկլորային պարերի ինստիտուցիոնալ բալետ և տանգոն՝ Մարսելո Տևես։

Հրավիրված արտիստ է եղել Գագիկ Գասպարյանը (դուդուկ), իսկ միջոցառման գեղարվեստական ​​ղեկավարն է եղել Րաֆֆի Գրիգորյանը։

Երեկոյի ընթացքում պարային համարներից մեկը կատարվել է կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: