Բուլղարիայի հայ համայնքների խորհուրդը Հայաստանի իշխանություններին սթափության կոչ է անում.

03 Մայիսի 2024, 20:06

Քաղաքականություն

Բուլղարիայի հայ համայնքների ասոցացիան, որի մեջ ընդգրկված են գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները, բողոքի ակցիա են արել Սոֆիայում ՀՀ դեսպանատան առջև և դեսպանատան ներկայացուցիչներին հանձնել ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությունը։

Ինչպես Orer.eu-ին են հայտնել Բուլղարիայի հայկական համայնքային խորհրդից, հայտարարությամբ կոչ է արվում վերջ տալ միակողմանի զիջումներին և անիրատեսական, աղետաբեր քաղաքականությանը։