Բուրգասում կանցկացվի հայկական մշակույթի փառատոն

28 Սեպտեմբերի 2024, 23:53

Մշակույթ

Բուրգասում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Երևանը Բուրգասում» խորագրով փառատոնը, որին կմասնակցեն ստեղծագործական խմբեր Բուրգասից, Ռուսեից, Վառնայից, Հասկովոյից (Բուլղարիա), Կոմոտինիից (Հունաստան) և Բուխարեստից (Ռումինիա)

Փառատոնն այս տարի կմիավորի պարով ու երգով զբաղվող ավելի քան 130 երեխաների ու երիտասարդների: Հայկական եկեղեցու մոտ մասնակիցների շքերթին կմիանան հյուրեր Հունաստանից և Ռումինիայից: Շքերթը կավարտվի ծովափնյա զբոսայգում, որտեղ գտնվում է հայկական հուշարձանը:

Նշվում է, որ փառատոնին բոլոր հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու ուտեստներ հայկական խոհանոցից:

Միջոցառումն իրականացվում է Բուրգասի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ Մշակութային հիմնադրամի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում։