Բուրյաթիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
25 Ապրիլի 2025, 15:30

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Բուրյաթիայի Հանրապետությունում անցկացվել է հանրահավաք։ Միջոցառմանը ներկա են եղել հանրապետության իշխանության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Հավաքվածները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հիշատակի միջոցառման ավարտին մասնակիցները վստահություն են հայտնել, որ շարունակելու են ամրապնդել ազգամիջյան հարաբերությունները, հարգել Բուրյաթիայի տարածքում բնակվող ժողովուրդների մշակութային ժառանգությունը: