Բուխարեստում Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

14 Հոկտեմբերի 2024, 20:20

Մշակույթ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվել է մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպել են կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում։

Այս մասին հայտնում է «Արարատ» ամսագրի լրագրող Մարիամ Գևորգյանը։

Հայկական մշակութային կենտրոնում այցելուներին հնարավորություն է տրվել ստեղծել իրենց կոլաժները՝ ոգեշնչված Փարաջանովի գեղարվեստական մոտեցումներով: Bucharest Collage Collective-ի աջակցությամբ բացվեց նաև հատուկ ցուցահանդես, որում ներկայացվել են Փարաջանովյան ոճով ստեղծված յուրօրինակ կոլաժներ:

Հիմա եթերում