Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի և դատախազության շենքերի առջև

14 Ապրիլի 2025, 12:18

Քաղաքականություն

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում ՀՀ ԱԳՆ-ի և դատախազության շենքերի առջև:

Արցախցիները պահանջում են կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները դատախազությանը հաղորդում են ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու են բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին: