Բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց․ ինչ են պահանջում
23 Հոկտեմբերի 2025, 11:30
Այս պահին մի խումբ մարդիկ ակցիա են իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ ծնողները բողոքում էին՝ հայոց այբուբենի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը հանվել է Այբբենարանից՝ այն փոխարինելով QR կոդով։ Այբբենարանում չկա Մաշտոցի դիմանկարը կամ այբուբենի ստեղծման վերաբերող բաժիններ։
«Մեր պահանջները հստակ են։ Մեսրոպ Մաշտոցի մասին ինֆորմացիան պետք է վերադառնա Այբբենարանի առաջին էջ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։