Բողոքի ակցիա ՄԱԿ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների
14 Հոկտեմբերի 2025, 12:28
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրականացնում է բողոքի ակցիա 2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացության դեմ։
Մասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա․Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև, Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։