Բողոքի ակցիա՝ Մերձավանում․ մարդիկ պահանջում են, որ Ախտոյանները հեռանան գյուղից

12 Հոկտեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են անում Մերձավանում, պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։

«Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, 30 տարի հայրն է գյուղն ավիրել, հիմա էլ իր թուլեքն են, պետք է իրենց պատիժը կրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց մերձավանցի մի կին։

Մեկ այլ մերձավանցի էլ ասաց, որ Փարաքարի ներկայիս համայնքապետ Օնիկ Ախվերդյանը ունի այն սկզբունքները, որն ուներ Վալոդյա Գրիգորյանը։

«Սատարում ենք նրան, հեռու՛ մնացեք Փարաքարից»,- ասաց նա։

Հիմա եթերում