Բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի մոտ. ինչ են պահանջում զոհված զինվորների հարազատները
03 Փետրվարի 2026, 13:40
Այս րոպեներին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Զոհված զինվորների հարազատները նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
Քաղաքացիները վրդովված են նրա պահվածքից, որը պանելային քննարկման ժամանակ մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերք մատակարարելու և երրորդ երկրներից բեռների տարանցման համար:
Ակցիայի մասնակիցներին նախագահի աշխատակազմից ոչ ոք չի մոտեցել։ Նրանք մտադիր են գնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն։