Բողոքի ակցիա ՊՆ-ի մոտ. ՈՒՂԻՂ

10 Մարտի 2026, 11:20

Քաղաքականություն

Այսօր՝ մարտի 10-ին, բողոքի ակցիա է անցկացվում ՀՀ ՊՆ շենքի մոտ:

Ակցիայի ընթացքում մասնակիցները նախատեսում են գերատեսչությանը փոխանցել փաստաթուղթ, որն արձանագրում է Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք։ Փաստաթղթում ներառված են նաև տվյալներ ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումների, ամրացումների և համապատասխան կոորդինատների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ նոր ներխուժումների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակել էր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։