Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
09 Սեպտեմբերի 2025, 10:03
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Քաղաքացիները նշում են, որ քաղաքապետարանը որոշել է Նոր Նորք վարչական շրջանի խաղահրապարակներից մեկի փոխարեն 18-հարկանի շենքեր կառուցել:
Բլոգեր Արթուր Չախոյանի խոսքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը վերջին հանրային քննարկմանը բացասական եզրակացություն է տվել 18-հարկանի շենքեր կառուցելու նախագծին: «Սակայն այսօր Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է միակ խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար: Սա այն դեպքում, երբ ավագանին նախորդ երեք անգամ արդեն մերժել էր շինթույլտվություն տրամադրելու հարցը»,- ասել է նա: