Բողոքի ակցիա ՔԿ-ի մոտ՝ ի աջակցություն ոստիկանների կողմից բռնության ենթարկված արցախցի երիտասարդի
20 Մարտի 2025, 17:53

Այս պահին Քննչական կոմիտեի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի։ Քաղաքացիները պահանջում են պատժել երիտասարդ արցախցուն ծեծի ենթարկած ոստիկաններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձոր քաղաքում ոստիկանները ծեծի էին ենթարկել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին։ Ավելի ուշ, երբ դեպքի մասին որոշակի նյութեր սկսեցին հրապարակվել սոցիալական ցանցերում, ոստիկանությունը զանգահարել է Ուլուբաբյանին և պահանջել դադարեցնել տեղեկություններ տարածելը։