Բողոքի ակցիա՝ «Ռոսիա» մոլի դիմաց․ աշխատակիցներին հանում են տարածքից

05 Փետրվարի 2026, 10:30

Քաղաքականություն

«Ռոսիա» մոլի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում դիմաց։ Նրանք նշում են, որ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա և արծաթյա զարդեր են վաճառել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։

News.am-ի փոխանցմամբ՝ տարածքի սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։

«Սիլ կոնցեռնի» մամուլի պատասխանատուն այս առնչությամբ հայտնել է, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առևտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ: