Բողոքի ակցիա Ստրասբուրգում ՝ Եվրախորհրդարանի շենքի մոտ

03 Հոկտեմբերի 2023, 23:12

Քաղաքականություն

Ստրասբուրգի և Grand Est-ի հայկական սփյուռքը Եվրախորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացրել «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայից հետո և Հայաստանի դեմ պահպանվող սպառնալիքները» բանաձևի ընդունման շուրջ խորհրդարանում քննարկումների մեկնարկից առաջ:

Ակցիային մասնակցել և ելույթ են ունեցել նաև Եվրախորհրդարանականները, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին: