Բրավո, Հայաստան, հիմա Իռլանդիայի հերթն է․ Քոնոր ՄաքԳրեգոր

13 Հունվարի 2026, 15:15

Մշակույթ

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն իր սոցիալական ցանցերում անդրադարձել է կրոնական թեմաներին։

Մարզիկը խոստովանել է, որ երազում է Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենամեծ արձանը։ Նրա խոսքով՝ այդ գաղափարը նրան հուշել է այն նախագիծը, որը ներկայումս իրականացվում է Հայաստանում։

«Հայաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ հուշարձանը, և դա հիանալի տեսք ունի։ Բրավո՛, Հայաստան։ Հիմա Իռլանդիայի հերթն է»,- գրել է ՄաքԳրեգորը։

Հիմա եթերում